Ինչու՞ 5 տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը զոհողությունների չգնաց հանուն նույն արդարության. Ա.Պեպանյան

Քաղաքական մեկնաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հայտարարել է, որ եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը երդում տա Սահմանադրության ու Աստվածաշնչի վրա, ու եթե Վեհափառ հայրապետը նրան նախագահ հռչակի, ապա դա իրենք կանեն իր դիակի վրա, և հացադուլ է հայտարարել:

Մեր այս տարտամ իրականության մեջ միայն քաջալերել ու սատարել է հարկավոր Արդարության համար զոհողությունների գնացող այրին, ինչը և անում եմ հրապարակավ:

Բայց և հարց է առաջանում՝ երբ հինգ տարի առաջ նույն անձը նույն (անգամ՝ ավելի վատ) կերպ նախագահ դարձավ, ու նույն կաթողիկոսը ոչ միայն նրան նախագահ հռչակեց, այլև անհամբերությունից ծաղկեփունջն առած գնաց նախագահական՝ շնորհավորելու, երբ շատ ավելի մեծ թվով բողոքողներ էին հեղեղել հրապարակները, ինչու՞ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն զոհողությունների չգնաց հանուն Արդարության, այլև մասնակցեց նախագահի երդմնակալությանը այդ նույն Սահմանադրության և Աստվածաշնչի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031