Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու հրավերը

Panorama.am-ը ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից փորձել է պարզել` արդյոք Սերժ Սարգսյանը նախատեսո՞ւմ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին:

Հարցին, թե արդյո՞ք  Հանրապետության նախագահը ծրագրում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին, Ա. Արզումանյանը պատասխանել է.

«Գիտե՞ք, երեկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031