Բաժիններ՝

Անժին պատրաստ է գնել Տորեսին, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ Լա լիգա

Երեկ տեղեկացրել էինք, որ «Չելսիի» ղեկավարությունը որոշել է տրանսֆերի հանել թիմի հարձակվող Ֆերնանդո Տորեսին։ Ստեղծված իրավիճակից ցանկանում է օգտվել Մախաչկալայի «Անժին», որը կփորձի ամռանն իրականացնել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։

Սակայն ինքը Տորեսը ցանկանում է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։ Այսպես, հավանական է դառնում այն տարբերակը, որով «Չելսին» կփոխարինի նրան Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալլկաոյի հետ։

Նշենք, որ իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 մլն եվրո։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031