
Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին հրամանագիրը կլինի Տիգրան Առաքելյանին բանտից ազատելը

«Ժառանգություն» կուսակցության փոխնանախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր «Ազատության» հրապարակում հայտարարեց, որ ապրիլի 9-ից՝ երդմնակալությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին հրամանագիրը լինելու է այն, որ նա քաղաքական դրդապատաճառներով ազատազրկված մարդկանց ազատություն է տալու: Եվ առաջին հրամանագիրը, ըստ Ա. Մարտիրոսյանի, նվիրված կլինի ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատությանը:
Հիշեցնենք, որ վերջինս դատապարտված է 6 տարի ազատազրկման: «Այն ապահով Հայաստանը, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը, մենք ենք կառուցելու: Ինքը չի կարողանալու կառուցել իր այդ թիմով»,- նշեց Ա. Մարտիրոսյանը: