
Ոստիկանները բռնի ուժ են կիրառել և բազմաթիվ մարդկանց ձերբակալել Բաքվում կայացած բողոքի ակցիայի ժամանակ (տեսանյութ)
Նվազագույնը 60 մարդ ձերբակալվել է այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած բողոքի ակցիայի ժամանակ, ձերբակալվածների մեջ կան լրագրողներ, ակտիվիստներ և սպանված զինվորների հարազատներ, հաղորդում է contact.az կայքը:
Ադրբեջանական բանակում զինվորների մահվան դեպքերի դեմ Բաքվի «Շատրվանների» հրապարակում կազմակերպված բողոքի ակցիան մոտ 1 ժամ է տևել: Ակցիայի ընթացքում ոստիկանները բռնի ուժ են կիրառել և բազմաթիվ մարդկանց ձերբակալել: Գործի է դրվել նաև ջրցան մեքենա:
Մանրամասները՝ տեսանյութում.