
Գավառ քաղաքի գերեզմանոցի ճանապարհին «ՊԱԶ»-ը կողաշրջվել է. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արծվաքար թաղամասի գերեզմանի ճանապարհին «ՊԱԶ» մակնիշի 03 36 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը գերեզմաններ բարձրանալու ճանապարհին կողաշրջվել է: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսում գտնվող Արծվաքար թաղամասի բնակիչներ՝ 59-ամյա Զաբել Բաբայանը, 30-ամյա Նելի Նազարյանը և Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Անուշ Թարխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, Գավառի ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները:
Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ավտոբուսի մեջ էլի են մարդիկ եղել, ովքեր մեկնում էին գերեզմանոց: Բարեբախտաբար վթարը ողբերգական ավարտ չի ունեցել: