
Գեներալ-լեյենանտ Սերգեյ Չալյանին պատկանող արտադրամասի հրդեհը՝ ֆոտոշարքով

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ մարտի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության ճգնաժամային կառավաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորքի Թևոսյան փողոցում տեղակայված պենոպլաստի արտադրամասում խոշոր հրդեհ է բռնկվել:
Նշված տարածքն ու արտադրամասը պատկանում է ՀՀ նախկին զինկոմ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Չալյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ստորև ներկայացնում ենք ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լուսանկարները՝ հրդեհի վայրից: