Խոշոր ավտովթար Ավանում. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի թվ 258 էլ. սյան դիմաց Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Հովհաննես Խաչատրյանը, վարելով «Opel» մակնիշի 33 ՕR 782 համարանիշի ավտոմեքենան, բախվել է աջ մայթեզրի մոտ կայանված վիճակում գտնվող, Երևանի բնակիչ 28-ամյա Սուրեն Խաչատրյանին պատկանող «BMW» մակնիշի 50 ՏՏ 002 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո «BMW»-ն էլ իր հերթին ընդհարվել է իր առջև կայանված Երևանի բնակիչ 21-ամյա Վարդան Տոնայանին պատկանող «ՎԱԶ 2109» մակնիշի 02 ՍԼ 829 համարանիշի ավտոմեքենային, իսկ նշված ավտոմեքենան էլ բախվել է իր առջև կայանված Երևանի բնակիչ 35-ամյա Ալեքսան Ոսկանյանին պատկանող «Toyota» մակնիշի 51 ՕՍ 111 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Հ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Խաչատրյանը աշխատում է «Եվրոֆուտբոլ» ՍՊԸ-ի բուքմեյքերական գրասենյակում, Վ. Տոնոյանը սովորում է Երևանի պետական համալսարանի 4-րդ կուրսում, իսկ Ա. Ոսկանյանը՝ «Ֆաստ-քար» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:

Տեսանյութեր

Լրահոս