Բաժիններ՝

Խոհարարները փորձել են հափշտակել զինվորների համար նախատեսված սնունդը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Անահիտ Ա.-ի և Հերմինե Պ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկացնում է Իրավաբան.net-ը, Անահիտ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի ճաշարանի պետ, կոչումով ենթասպա, զինծառայողների կողմից ճաշարան չգալու պատճառով առաջացած զգալի չափի պարենային ապրանքների ավելցուկ սննդամթերքը, նույն զորամասի խոհարար Հերմինե Պ.-ի օժանդակությամբ, պարենային ապրանքները զորամասի հացի արտադրամաս տեղափոխելու ընթացքում, իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Հերմինե Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի ճաշարանի խոհարար, կոչումով սերժանտ, զինծառայողների կողմից ճաշարան չգալու պատճառով առաջացած զգալի չափի պարենային ապրանքների ավելցուկ սննդամթերքը, նույն զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Անահիտ Ա.-ի կողմից ուղղակի դիտավորությամբ յուրացման եղանակով հափշտակելու ընթացքում օժանդակել է հանցագործությանը։

Դատարանում մեղադրանքը պաշտպավում Երևանի կայազորի զինվորական դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս