
Հրդեհ Արգավանդ գյուղում

Մարտի 9-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արգավանդ գյուղում՝ կահույքի խանութում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ այրվում է Իսակով պողոտայի թիվ 83/24 հասցեում գտնվող «Արմեն Բարսեղյան» Ա/Ձ-ին պատկանող վագոն-տնակի պատի մեկուսիչ շերտը(1ք.մ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.32-ին, մարվել 19.42-ին: