
Էլ- Շաարավիի համար էական չէ՝ խաղում է Բարսելոնայի, թե Կալյարիի դեմ. Բոատենգ

«Միլանի» կիսապաշտպան Քևին Պրինս Բոատենգը գովեստի խոսքերի է արժանացրել իր թիմակից Էլ- Շաարավիին։
«Էլ- Շաարավին հսկա տաղադով է շնորհված։ Նա հանդուգն է խաղադաշտում, իսկ այդ հատկությունն ինձ դուր է գալիս։
Իր համար կարևոր չէ, թե ում դեմ է խաղում, լինի դա «Բարսելոնան» կամ «Կալյարին»։
Երբ ես երիտասարդ էի արել են բազմաթիվ քայլեր, որոնց համար այժմ զղջում եմ։ Այժմ մեծացել եմ և սկսել եմ ավելի պրոֆեսիոնալ վարվել գործիս»,- գանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը