
Սելենա Գոմեսի անկեղծ լուսանկարները՝ նոր տեսահոլովակից (լուսանկարներ)

20-ամյա երգչուհի Սելենա Գոմեսն իր նոր տեսահոլովակի նկարահանման համար ընտրել է նուրբ, կանացի հագուստներ: Ինչպես գրում է woman.ru կայքը, «Disney» հեռուստաընկերության աստղն այս անգամ բավական անսովոր կերպարով է հանդես եկել. հասարակությունը, որը սովոր էր նրան սպորտային ոճի մեջ տեսնել, այս անգամ Գոմեսին կարող է տեսնել կանացի կերպարով: Կայքի հաղորդմամբ՝ Սելենա Գոմեսի կանացի կերպարն առաջացրել է նկարահանման հրապարակում գտնվող տղամարդկանց հետաքրքրությունը:
Կայքի փոխանցմամբ՝ Սելենան տեսահոլովակը նկարահանել է իր նոր երաժշտական ալբոմում ընդգրկված երգերից մեկի հիման վրա: Ի դեպ, շուտով այդ ձայնասկավառակը վաճառքի կհանվի: