Մեզ հարկավոր էր այդ 3 միավորը. Կառլեն Մկրտչյան
Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը խոսել է «Իլյիչևեցի» հետ կայացած Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրի հանդիպման (0։0) մասին։ Հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը։
– Գիտեինք, որ «Իլյիչևեցի» հետ հանդիպումը շատ կարևոր է։ Մեզ 3 միավոր էր հարկավոր։ Ամեն ինչ արեցինք հաղթելու համար, սակայն չստացվեց։
– Վատ եղանակն իր դերը խաղա՞ց։
– Եթե անկեղծ, այո։ Փոքր-ինչ այլ ֆուտբոլ ստացվեց։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նույնիսկ մարտավարական փոփոխություններ արեցինք։
– Մարզիչը խաղից առաջ ասե՞լ էր, թե ով պետք է իրացնի 11-մետրանոցը։
– Այո, խաղից առաջ մարզիչն ասաց, որ եթե նշանակվի 11-մետրանոց, ապա այն պետք է իրացնի Մորաեսը։
– Ի՞նչ պետք է ավելացնի «Մետալուրգը» հաջորդ հանդիպումների ժամանակ։
– Դա պետք է մարզիչն ասի։ Ես չեմ կարող այդ մասին ինչ-որ բան ասել։
– Մակրիդիսի բացակայությունը զգացվո՞ւմ էր։
– Այո, անշուշտ։ Նա հիանալի է գնդակ խլում, օգնում է թիմին։ Կիսապաշտպանությունը կապում է հարձակման հետ, և այսօր մենք զգացինք նրա բացակայությունը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը