Կարլո Անչելոտին տանգոն գերադասում է Harlem Shake-ից (տեսանյութ)
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ չի պատրաստվում հետևել «Սենտ-Էտյենի» մարզչի և ֆուտբոլիստների օրինակին, ովքեր Harlem Shake են պարել և այդ տեսանյութը տեղադրել YouTube-ում։
«Ոչ, չեմ ցանկանում նման բան անել։ Ես նախընտրում եմ տանգո», – մամուլի ասուլիսի ժամանակ ժպտացող իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Le 10 Sport-ը։
Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Սենտ-Էտյենի» միլիոնից ավել դիտում հավաքած հոլովակը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը