Մահվան ելքով վրաերթ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում
Այսօր՝ մարտի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 19:30-ի սահմաններում Իջևանի բնակիչ 27-ամյա Անատոլի Առաքելյանը, վարելով «Ֆոլկսվագեն» մակնիշի՝ 26 ՍՕ 565 համարանիշի ավտոմեքենան, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել Իջևանի բնակիչ 83-ամյա Օֆելյա Ամիրային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել և վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Իջևանի բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնում վրաերթի ենթարկվածը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ:
Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքի քննիչ Սևակ Բադիրյանը:
Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ավտոմեքենան էլ տեղափոխվել է Ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: