
Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսսի. Նեյմարն ընտրում է արգենտինացուն

«Սանթոսի» առաջատար Նեյմարը Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» հարձակվողներ Կրիշտիանո Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև համեմատությունը ոչ նպատակահարմար է համարում։
«Նրանք երկուսն էլ մեծ ֆուտբոլիստներ են, ում մասին կերազեն բոլոր ակումբները։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր խաղային որակներն ու ոճը։ Ֆուտբոլային այդ լեգենդների միջև անհնար է համեմատություն անել։ Ես ինքս մեծ սիրով նրանցից յուրաքանչյուրին կընդգրկեի իմ թիմում։
Ամեն դեպքում, եթե ես հնարավորություն ունենայի, ապա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար ձայն կտայի Մեսսիին», – բրազիլացու խոսքերն է մեջբերում O Globo-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը