Բաժիններ՝

Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեծազնիվ տիկնանց և օրիորդներին’ Մարտի 8-ի տոնական առիթով:

Ուրախություն է ամենքիս համար այսօր մեծարել մեր սիրելի մայրերին, քույրերին ու դուստրերին և գնահատել մեր հայրենական, ազգային ու հոգևոր կյանքում նրանց նվիրյալ ջանքերը, որոնք արդյունավորված են բազում ձեռքբերումներով:

Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և բոլոր ասպարեզներում իրենց ավանդով, նախանձախնդրությամբ, խնամքով ու հոգածությամբ կանայք շարունակ հաստատում են սուրբգրային խոսքը, թե բարի և իմաստուն կնոջ շնորհը առավել է, քան ոսկին:

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր հանապազ օրհնության ներքո պահի ու պահպանի բոլոր կանանց և օրիորդաց’ զորացնելով հավատքով, շնորհազարդելով հոգևոր առաքինություններով եւ պարգեւելով ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք, աննվազ երջանկություն ու նորանոր հաջողություններ:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն այժմ և հավիտյան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031