Ժամանակի ընթացքում աշխարհը կհասկանա, որ Նանին պետք է հեռացվեր. Ջունեյթ Չաքըր
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ» հանդիպման գլխավոր մրցավար Ջունեյթ Չաքըրը չի փոշմանել, որ խաղադաշտից հեռացրել է տանտերերի կիսապաշտպան Նանիին, ով վտանգավոր էր խաղացել Ալվարո Արբելոայի դեմ։
«Ես ինձ լավ եմ զգում և չեմ կասկածում որոշմանս ճշգրտությանը։ Նանիին ցույց տրված կարմիր քարտը ճիշտ էր։ Ժամանակի ընթացքում աշխարհը կհասկանա, որ Նանին պետք է հեռացվեր», – թուրք մրցավարի խոսքերն է մեջբերում AS-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը