Բաժիններ՝

Ռեալ – Ատլետիկո. Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղը կկայանա Մադրիդում

Իսպանիայի գավաթի «Ռեալ» – «Ատլետիկո» եզրափակիչ հանդիպումն անցկացվելու է Մադրիդում՝ կա՛մ «Սանտիագո Բեռնաբեու», կա՛մ էլ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում։

Հավանական է, որ խաղը կկայանա մայիսի 17-ին։ Այս մասին հայտնում է AS-ն՝ մեջբերելով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Միգել Անխել Լոպեսի հայտարարությունը։

«Եզրափակիչում խաղում են մադրիդյան 2 ակումբներ, և անտրամաբանական է 50 հազար երկրպագուների ստիպել Մադրիդից այլ քաղաք տեղափոխվել այդ հանդիպումը դիտելու համար։ Այս պահին դեռ որոշված չէ, թե որ մարզադաշտում է կայանալու խաղը։ Ընտրությունը կկատարվի 2-ից՝ «Սանտիագո Բեռնաբեու», կամ «Վիսենտե Կալդերոն»» – ասել է Լոպեսը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031