ԲՀԿ-ՀՅԴ մրցակցություն՝ Վերին Բազմաբերդի գյուղապետի պաշտոնի համար

Մարտի 24-ին Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ համայնքում կանցկացվեն գյուղապետի արտահերթ ընտրություններ: Համայնքն ունի շուրջ 340 ընտրող:

Ընտրություններին գրանցված են համայնքապետի երկու թեկնածուներ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ անդամ Զաքար Զաքարյանը և ինքաառաջադրված, ՀՅԴ անդամ, Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի արտադրական ուսուցման վարպետ Արտաշես Սաֆարյանը:

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն` նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մարտի 12-ին և կավարտի մարտի 22-ին: Թեկնածուներն ինքնաբացարկի իրավունքից կարող են օգտվել մինչև մարտի 14-ի ժամը 18-ը:

Նշենք, որ Վերին Բազմաբերդի նախկին գյուղապետ Հունան Առաքելյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են ՀՀ կառավարության հունվարի 31-ի որոշմամբ` հիմք ընդունելով առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ նրա հրաժարականը:

Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ 2013 թ.-ի պետական բյուջեով նախատեսված` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին որոշվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 614 հազար 835,6 դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը` 1 հազար 314,3 դրամ։

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031