
Ռունին կարող է հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը դժգոհ է թիմի հարձակվող Ուեյն Ռունիից։ Հաղորդում է The Telegraph-ը։
Նշվում է, որ շոտլանդացի մասնագետին չի գոհացնում Ռունիի ֆիզիկական վատ մարզավիճակը։ Ֆերգյուսոնի այս դժգոհությունը կարող է անգլիացի ֆուտբոլիստի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու պատճառ հանդիսանալ։
Ռունին արդեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տրանսֆերի հանվել, իսկ նրա տեղափոխության դիմաց «Մանչեսթեր Յունայթեդը» կպահանջի 20 մլն ֆունտ ստերլինգ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը