Խոշոր ավտովթար-վրաերթ՝ Երևանում. բախվել են «Բենթլի»-ն, «Կռայսլեր»-ն ու «Նիսսան Մաքսիմա»-ն. կա զոհ (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Բենթլի» մակնիշի առանց համարանիշի, «Կռայսլեր» մակնիշի 80 QՕ 777 և «Նիսան Մաքսիմա» մակնիշի 28 ՕՕ 376 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո դեռևս չպարզված հանգամանքներում նշված ավտոմեքենաներից մեկի վարորդը վրաերթի է ենթարկել մի տղամարդու, ում քաղաքացիների օգնությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ըստ տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է։

Նշվում է, որ մինչ ոստիկանների ժամանումը, ինչ-որ երիտասարդներ «Բենթլի»-ի վրայից հանել են համարանիշները, որոնք, ըստ ֆոտոլրագրողի, եղել են 77 777, իսկ նշված ավտոմեքենան պատկանում է հեղինակություն համարվող Վստրեչի Ապերի եղբոր տղային։

14

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031