Բաժիններ՝

Արսենալը շեյխերի բաժին չի դառնա

Լոնդոնի «Արսենալի» բաժնետեր Սթեն Կրենկեն հայտարարել է, որ իրեն չեն հետաքրքրում ակումբը գնելու ուղղությամբ Մերձավոր արևելքից ստացված առաջարկները:

Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցներում հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ Քաթարի և ԱՄԵ-ի մի քանի շեյխեր ցանկանում են ձեռք բերել լոնդոնյան ակումբը: Նշվում էր նաև, որ նրանք ակումբի համար պատրաստ են վճարել 1,5 միլիարդ ֆունտ ստերլինգ:

«Զինագործների» բաժնետոմսերի մեծամասնության սեփականատերն անմիջապես արձագանքել է այդ լուրերին և հայտարարել, որ ինքը չի պատրաստվում որևէ մեկին վաճառել իրեն պատկանող բաժնետոմսերը:

Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031