Ինքնասպանության փորձը կանխվել է

Մարտի 3-ին, ժամը 18.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրո թաղամասի թիվ 215 շենքի բնակիչը, գտնվելով անսթափ վիճակում, սպառնում է պատշգամբից ցած նետվել: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ քաղաքացին ցանկանում է նետվել 5 հարկանի շենքի 3-րդ հարկի պատշգամբից:

Ոստիկանների և փրկարարների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 1957 թ. ծնված Սերժիկ Էդմոնդցի ինքնասպանության փորձը:

Տեսանյութեր

Լրահոս