Բաժիններ՝

Կասիլյասն ընդգրկվել է Մանչեսթեր Յունայթեդի հետ հանդիպման հայտացուցակում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է 24 ֆուտբոլիստից բաղկացած կազմը, որը կմեկնի մասնակցելու  «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխանի հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։

Նրանում ընդգրկվել է նաև Իկեր Կասիլյասը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել մեկ ամիս։

Դարպասապահներ՝ Կասիլյաս, Ադան, Դիեգո Լոպես

Պաշտպաններ՝ Խեսուս, Ռամոս, Արբելոա, Մարսելո, Ալբիոլ, Վարան, Պեպե, Կոենրաու, Կարվալյո

Կիսապաշտպաններ՝ Ալոնսո, Խեդիրա, Օզիլ, Կակա, Կալյեխոն, Դի Մարիա, Էսյեն

Հարձակվողներ՝ Ռոնալդու, Իգուային, Բենզեմա, Մորատա։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս