200-ից ավելի ավտոմեքենաներ Սպիտակի ոլորաններում մնացել են ձնաբքի տակ

Այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արագածոտնի մարզի Մելիք գյուղից դեպի Լոռու մարզի Սպիտակի ոլորանների ողջ հատվածում առաջացած ուժեղ ձնաբքի պատճառով 200-ից ավել տրանսպորտային միջոցներ մնացել են ձնաբքի տակ, ճանապարհն ամբողջությամբ պատված է մերկասառույցով, իսկ նշված վայրում միայն ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցներն են։

Նշվում է, որ վարորդներն արդարացիորեն բողոքում են, որ եթե պատկան մարմինները ժամանակին ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարեին՝ աղ ու ավազ լցնեին, ապա այս քաոսային իրավիճակին ականատես չէինք լինի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031