Սյունիքի մարզպետը շահագործո՞ւմ է իր նոր հանքը

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին պատկանող «Գեղի գոլդ» հանքավայրում, ըստ Կապանի բնակիչների, դեռ շարունակվում են որոնողական աշխատանքները: Թեև Կապանի բնակիչներից ոմանք էլ նշեցին, որ մարզպետն արդեն շահագործում է այդ հանքը: Հանքի շահագործման մասին 168.am-ը փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ մարզպետից, վերջինս, սակայն, այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին:

Հիշեցնենք, որ 168.am-ի հետ հարցազրույցում մարզպետը հաստատել էր այն լուրը, որ Գեղիում պատրաստվում է շահագործել նոր հանք: Մեր հարցին, թե ճիշտ են արդյոք հանքի շահագործման մասին լուրերը, վերջինս պատասխանել էր. «Դե փորձում ենք բացել, տեսնենք՝ կստացվի»: Ի դեպ, հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ Սուրեն Խաչատրյանը Գեղիում գտնվող մեկ այլ հանք վաճառել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031