Բաժիններ՝

Մանչեսթեր Սիթիում ինձ հրաշալի եմ զգում. Կարլոս Տևես

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը գոհ է թիմում իր կարգավիճակից: Հիշեցնենք, որ անցած տարի արգենտինացին խնդիրներ ուներ թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ և երկար ժամանակ խաղային պրակտիկա չէր ստանում:

««Մանչեսթեր Սիթիում» ինձ հրաշալի եմ զգում: Անցած տարի մարզչի հետ ունեցած կոնֆլիկտից հետո շատ բան է փոխվել: Կարելի է ասել` ես բոլորովին այլ մարդ եմ դարձել: Իհարկե, երկրպագուների համար հեշտ չէ ընդունել ինձ, սակայն ես հույս ունեմ իմ խաղով վերադարձնել նրանց սերը», – Տևեսի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս