ՍՊԸ-ի փոխտնօրենը վրաերթի է ենթարկել հետիոտնին (լուսանկարներ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 2-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում Բագրատունյաց պողատայի թիվ 11ա շենքի դիմաց Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 34-ամյա Արամ Հակոբյանը, վարելով «ՎԱԶ 21 102» մակնիի 09 ԼՍ 010 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Վրաերթ կատարող Ա. Հակոբյանը աշխատում է «Գաջալյան եղբայրներ» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն, իսկ վրարերթի ենթարկվածը, ում ինքնությունը ավագ քննիչ Գ. Մարտիրոսյանի ցուցումով Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները պարզում են, խուլ ու համր է:

5 1 2 3 4

Տեսանյութեր

Լրահոս