Նորածին երկվորյակների մահից հետո ժամանակավորապես փակվել է մանկական կեր վաճառած դեղատունը

Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվանից հետո ժամանակավորպես փակվել է Էջմիածնի պոլիկլինիկայի մոտ գործող դեղատունը, որտեղից նրա ծնողները գնել են «Նեստլե» ընկերության «Նեստոժեն» մանկական կերը: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Առատաշեն համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանը:

Սակայն, թե տվյալ դեղատնից, թե «Նեստոժեն»-ի ներկայացուցչությունից նորածինների հարազատների հետ ոչ ոք չի հանդիպել: «Բայց տվյալ դեղատունը փակ է: Դռան վրա փակցված է, որ ստուգումներ են»,- փոխանցել է գյուղապետը և ավելացրել, որ մահվան գործով վերջնական արդյունքները դեռ պարզ չեն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիր մարզի Առատաշեն գյուղում մահացած նորածին Մերի եւ Մարիամ Վարդանյանները մինչեւ մահանալը շատ առողջ են եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել երեխաների մոր հայրական տանը, երբ վերջինս երեխաների հետ «դարձ» է գնացել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031