Կամ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, կամ բժիշկները. Վերլուծաբանը՝ Շուշան Պետրոսյանի մասին

Ընդհանուր առմամբ, իրականությունից կտրված ու հղփացած ռեժիմի սպասարկուի ելույթ էր: Մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ «Հայկական ուրբաթ» հաղորդման շրջանակներում արած հայտարարությունները՝ galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Ամբողջ իր խոսքերից երևում է, որ մարդը կտրված է իրականությունից, ինքը չի պատկերացնում, թե ինչ է կատարվում երկրում, ու դրա հետ մեկտեղ խոսում է բացահայտ՝ հարցականների տակ դնելով շատ փաստեր՝ հեգնելով ժողովրդին: Այդ ելույթը անհնար է այլ ձևով մեկնաբանել»,- ասել է վերլուծաբանը:

Ըստ Արգիշտի Կիվիրյանի՝ ցանկացած մարդ, լսելով այդ ելույթը, շատ հստակ պատկերացում է կազմում, թե ինչ է իրենից ներկայացնում ռեժիմը և դրանց սպասարկուները: Անդրադառնալով բանավեճի ընթացքում Շուշան Պետրոսյանի՝ գյումրեցիների հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ Արգիշտի Կիվիրյանը ասել է. «Ըստ էության, ինքը այնպիսի բաներ է խոստովանել, որ այդտեղ կան և՛ քրեական գործի տարրեր, և՛ բժշկի միջամտություն տարբեր ոլորտներում, որովհետև այնտեղ ինչ-որ հետապնդման մանյաներ, բաներ, ինչ-որ դավադիրներ են աչքներին երևում, կամ՝ ներքին թշնամիներ, այսինքն՝ այստեղ կամ պետք է զբաղվեն նախաքննական մարմինները, կամ սրանով պետք է զբաղվեն բժիշկները»:

Վերլուծաբանի կարծիքով ուշագրավ է հատկապես ԱԺ պատգամավորի հետևյալ արտահայտությունը. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը երեկ հեռուստաեթերից նշեց «անցած տարի Հադրութում թուրքի կողմից կրակված 9 զինվորի» մասին: Ասեմ, որ այդ կարգի ողբերգական միջադեպի մասին հայկական կողմից պաշտոնական հաղորդագրություն չի եղել, դեռ ավելին, երբ ադրբեջանական կողմը պնդել է իր կողմից արդյունավետ իրականացված հատուկ գործողության մասին, հայկական կողմը դա ամեն ձևով հերքել է: Այնպես որ, այս պարագայում գործ ունենք կամ բացահայտ ապատեղակատվության, կամ պետական գաղտնիքի հրապարակման հետ: Եթե սա բացահայտ ապատեղեկատվություն է, ապա առնվազն անբարոյականություն է հայ զինվորի արյունը օգտագործել ռեժիմի կեղտոտ խաղերի մեջ, իսկ եթե սա պետական գաղտնիքի հրապարակում է, ապա սրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, որոնք պետք է ոչ միայն ենթարկեն պատասխանատվության պետական գաղտնիքը հրապարակայնացնողին, այլ նաև նրանց, ովքեր այս կարգի անմեղսունակներին վստահել են այդ կարգի տեղեկություններ…»:

Տեսանյութեր

Լրահոս