Բաժիններ՝

Խորդի Ալբան հերքում է, որ Ռեալի երկրպագուներին միջնամատ է ցույց տվել (տեսանյութ, լուսանկար)

«Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբան հերքում է, որ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման (1։2) դրվագներից մեկում միջնամատ է ցույց տվել մրցակցի երկրպագուներին։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Ալբայի թիմակիցը՝ Լիոնել Մեսսին հավասարեցրել է խաղի հաշիվը։

«Ես չէի ուզում երկրպագուներին վիրավորել։ Կարծում եմ, որ լուսանկարում պարզ երևում է, թե որ մատն եմ ես ցույց տվել։ Ես բարձրացրել եմ իմ ցուցամատը, որով ցանկացել եմ ասել, որ Մեսսին համար մեկն է», – Ալբայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերոնշյալ դրվագը՝ տեսանյութի և լուսանկարի տեսքով, դուք ինքներդ որոշեք՝ արդյոք Ալբան միջնամատ է ցույց տվել, թե ոչ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031