Ծեծկռտուք, 5 կարմիր քարտ և մեկ գոլ. Ֆրանսիայի առաջնություն (տեսանյութ)
Հազվադեպ է պատահում, երբ մեկ խաղում մրցավարը ստիպված է լինում մեկ խաղի ընթացքում ֆուտբոլիստների գլխավերևում պահել մի քանի կարմիր քարտ։ Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի «Բաստիա» – «Այաչո» խաղում 2 ֆուտբոլիստ տանտերերի և 3-ը՝ հյուրերի կազմից ստիպված են եղել հանդիպմանը հետևել տրիբունաներից կամ հանդերձարանում։ Ընդ որում, թիմերը երկուական կարմիր քարտ ստացել են խաղավարտից րոպեներ առաջ։ Ծեծկռտուքի տեսանյութը՝ ստորև։
«Բաստիան» ի վերջո հաղթել է 1։0 հաշվով։ Գոլի հեղինակ է դարձել Թույֆիլու Մաուլիդան։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը



