Բաժիններ՝

«Իմ զբաղված գլխում տենց թեփի տեղ չկա». Մազմանյանը՝ դասադուլավորին բուհից հեռացնելու մասին

Դասադուլը արվում է ներսում, երբ ուսանողը շենքի ներսում որոշում է, չմասնակցելով դասերին, արտահայտել իր բողոքը: Այս կարծիքին է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Ըստ նրա` եթե դասադուլը լիներ ինքնաբուխ, դա կլիներ շենքի ներսում: «Եթե ուսանողին ասես փակվի, կհանեմ, տասնապատիկ հակառակ էֆֆեկտ է տալու»,- ասաց նա: Ըստ Մազմանյանի, իր բուհի դռները փակ են եղել դրսից եկած մարդկանց համար, ուսանողներն ազատ էին իրենց կամքի մեջ: «Եթե ուսանողին առաջին օրը փակեցիր, երկրորդ օրն այդ ուսանողը չէր էլ մտնի շենք: Նա տնից կիջնի դասադուլի»,- ասաց նա:

Ռեկտորը կարծում է, որ ներկա դասադուլն արհեստական բեմադրված է: 100-150 հոգանոց դասակում կեսը ուսանող չէ, և հնարավոր է` նրանց ուղղորդող բնապահպան և քաղաքական ակտիվիստները գումարներ են ստանում: ԳԱԼԱ-ի հարցին, թե ո՞վ է այդ դեպքում ֆինանսավորում նրանց, և արդյո՞ք դա արտաքին ֆինանսավորում է, Մազմանյանը պատասխանեց. «Ես ոչ քննիչ եմ, ոչ դատախազ, որ ասեմ»: Մազմանյանը չի բացառում, որ այստեղ Սորոսի հիմնադրամի «մատը խառն է»՝ երկրում հեղաշրջումներ անելու համար:

Լրագրողի այն հարցին, արդյո՞ք նա չի սպառնացել իր ուսանողներին հեռացնել բուհից` դասադուլին մասնակցելու համար, նա պատասխանեց. «Անհարմար չե՞ք զգում: Իմ զբաղված գլխում տենց թեփի տեղ չկա»:

Գալա TV

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս