«Վազ 2107»-ը բախվել է էլեկտրասյանն ու ծառին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունցել Երևանում։
Ժամը 09։30-ի սահմաններում «Վազ 2107» մակնիշի 20 ՍՍ 126 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան 15 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու ծառին։

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենայի առջևի ձախ կողմի անիվը ընթանալիս պայթել է, և վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց։
Վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

gg02 gg03 gg04 gg05 gg06

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

 

Տեսանյութեր

Լրահոս