Ինչ էին անում դավթաշենցիները մարտի 1-ին (լուսանկարներ)
Դավթաշեն վարչական շրջանում գարնան առաջին օրը՝ մարտի 1-ը, տարբերվեց մյուս օրերից: Անցորդներն ու խանութների աշխատակիցները անակնկալի եկան. անծանոթ տղաներն ու աղջիկները նրանց մանուշակներ և ձնծաղիկներ բաժանեցին՝ շնորհավորելով գարնան գալուստը:
Նշենք, որ նախաձեռնության հեղինակը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն էր, իսկ իրականացնողը՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները։
Թե ինչպես ընդունվեց այս նախաձեռնությունը՝ կարող եք դատել ներկայացված ֆոտոշարքից։
լուսանկարները՝ Դավթաշեն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից