Էգեմեն Բաղըշին զայրացրել է բելգիացի քաղաքական գործչի կողմից մուսուլման կնոջ ու աղբի պարկի համեմատումը

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը խստապես է արձագանքել բելգիացի քաղաքական գործիչ Ֆիլիպ Դեվինթերին՝ կապված վերջինիս կողմից Twitter-ում մի լուսանկար տեղադրելու հետ:

Բելգիացին Twitter-ում տեղադրել է չարշաֆով մի մուսուլմանուհու ու փոքրիկ աղջկա՝ կանգնած աղբամանի կողքին և գրել է «Գտեք 5 տարբերություն»: Բաղըշը սա որակել է որպես «իսլամատյացության դրսևորում» և բելգիացուն անվանել է ամբարտավան՝ ընդգծելով, որ նրա արարքը մարդկությանն ուղղված մարտահրավեր է:

Տեսանյութեր

Լրահոս