Իրանն ու Թուրքիան իրենց սահմանին ստեղծում են համատեղ տնտեսական գոտի
IRIB News-ի փոխանցմամբ՝ Իրանն ու Թուրքիան իրենց սահմանին ստեղծելու են համատեղ տնտեսական գոտին: Այդ գոտու ստեղծման շրջանակներում կառուցվելու են երկու քաղաքներ, որոնցից մեկը գտնվելու է Թուրքիայի, իսկ մյուսը՝ Իրանի տարածքում:
Թուրքիայի տարածքում կառուցվելիք քաղաքն անվանվելու է Սարը Սու, իսկ Իրանում կառուցվելիք քաղաքը՝ Բազարգան: Այդ քաղաքներում գործելու են հատուկ օրենքներ, քանի որ դրանք գտնվում են սահմանի մոտ: Համատեղ տնտեսական գոտու ստեղծումը միտված է երկու երկրների միջև կոմերցիոն գործարքների մեծացմանը:
Նախագծի իրագործումը մեկնարկելու է 2013 թվականի մարտին: Տնտեսական գոտին զբաղեցնելու է 2000 ակր՝ յուրաքանչյուր երկրում հազարական ակր: Այն ունենալու է ութանման տեսք, իսկ նրա երկու մասերը միավորվելու են սահմանին թողնված նեղ միջանցքով: