Դասադուլ և բողոքի ակցիաներ` Գյումրիում

Գյումրիում պետական ու ոչ պետական բուհերի ուսանողները այսօրվանից հայտարարել են դասադուլ: Դասադուլը կսկսվի Պետական մանկավարժական ինստիտուտից, որտեղից ուսանողները կշարժվեն դեպի Պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ: Այս մասին հաղորդում է galatv.am

Միևնույն ժամանակ «Պրոգրես», «Անանիա Շիրակացի», ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղ, Եվրոպական համալսարան, «Հայբուսակ»-ի Գյումրու մասնաճյուղի ուսանողները խմբերով կշարժվեն Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսարան: Թվով 7 բուհերի ուսանողներ միասին կհանդիպեն ՌԴ հյուպատոսարանի դիմաց, որտեղ կիրականացնեն բողոքի ցույց. «Ամո՛թ Ռուսաստանին, որ ճանաչել է ՀՀ նախագահական ընտրությունները, ամոթ ռուսական իշխանություններին, որ շնորհավորեցին Սերժ Սարգսյանին» կարգախոսով:

Ուսանողների բողոք-դժգոհությունը նամակի ձևով կհանձնվի ՌԴ հյուպատոսին, որից հետո դասադուլ-բողոքի դուրս եկած ուսանողները պատրաստվում են շարժվել Գյումրիում Իտալիայի հյուպատոսարան: Իսկ վերջում բողոքի ակցիա կիրականացնեն Գյումրու դրամատիկական թատրոնի դիմաց՝ Թատերական հրապարակում, որտեղ նրանք նախատեսել են խաղալ տարբեր խաղեր՝ «գետնից բարձր», «բադերի որսորդ», որից հետո կմասնակցեն ֆլեշմոբին. ուսանողները ծածկելու են իրենց դեմքերը 5000-դրամանոցներ պատկերող դիմակներով և կրելու են «Չենք վաճառվում» ցուցանակներ:

Տեսանյութեր

Լրահոս