
Հարևան երկրներում սիրիացի փախստականների քանակը հասել է 940.000-ի. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարևան երկրներում սիրիացի փախստականների քանակը հասել է 940.000-ի: Այս տարվա հունվարից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ Սիրիայի սահմանները լքել է 40.000 մարդ:
Այս մասին երեկ ՄԱԿ ԱԽ-ում ունեցած իր ելույթում հայտարարել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը: Նա զգուշացրել է, որ Սիրիան մոտենում է «ճշմարտության պահին»՝ միջազգային հանրությանը կոչ անելով թույլ չտալ իրավիճակի հետագա վատթարացում:
2011 թվականի մարտից Սիրիայում ընթացող բախումներում զոհվել է ավելի քան 70.000 մարդ: Հումանիտար օգնության կարիք է զգում ավելի քան 3 միլիոն մարդ: