Բաժիններ՝

Եզրափակիչում՝ մադրիդյան դերբի՝ Ռեալ – Ատլետիկո. Իսպանիայի գավաթ (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս իր համար ձեռնտու՝ 2։2 հաշվով է ավարտել հանդիպումը «Սևիլյայի» հետ և դուրս եկել եզրափակիչ։ Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ատլետիկոն» Մադրիդում հաղթել էր 2։1 հաշվով։

Մադրիդցիները բավական ակտիվ սկսեցին հանդիպումը։ Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան Դիեգո Կոստան (6ր.) և Ռադամել Ֆալկաոն (29ր.), սակայն տանտերերին հաջողվեց ոչ միայն կրճատել, այլև հավասարեցնել խաղի հաշիվը։ Նախ, աչքի ընկավ Խեսուս Նավասը (39ր.), ապա Իվան Ռակիտիչը (90ր.)։

Եզրափակիչում «Ատլետիկոն» կխաղա Մադրիդի մեկ այլ թիմի՝ «Ռեալի» դեմ, որը երեկ հաղթահարել է «Բարսելոնայի» արգելքը։


Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս