Սարկիսովը հերթական գոլն է խփում Վոլգայի կազմում
Նիժնի Նովգորոդի «Վոլգան» ընկերական խաղում հաղթել է Լիտվան ներկայացնող «Ատլանտաս» ակումբին:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի թիմը մրցակցի դարպասն է ուղարկել 2 գնդակ` չընդունելով ոչ մեկը:
«Վոլգայի» կազմում հանդիպման հաշիվը բացեց Կարյական, իսկ 45-րդ րոպեին իր թիմի երկրորդ գնդակը հեղինակեց Սարկիսովը:
Հայ ֆուտբոլիստն ընդմիջմանը փոխարինվել է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը