
Արոնյանը երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների ընթացիկ վարկանիշները փետրվարի 26-ի դրությամբ:
Ըստ այդմ, աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցուցակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը 2872 միավոր:
Երկրորդ հորիզոնական է բարձրացել Լևոն Արոնյանը, ով իր ակտիվում ունի 2808,4 միավոր: Երրորդ տեղում է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ով ունի 2807,9 միավոր:
Առաջին վեց տեղում են նաև Ռաջաբովը, Կարյակինը և Անանդը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը