Հայտնաբերվել է 13-ամյա տղայի դին (լուսանկարներ)
Այսօր` փետրվարի 27-ին, ժամը 09.00-ին վերսկսվել են 2000 թ. ծնված Արսեն Բալայանի որոնողական աշխատանքները:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Ժամը 10.07-ի դրությամբ հայտնաբերվել է Ա. Բալայանի դին (ընկնելու վայրից 700 մ հեռավորության վրա): Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ` 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի