Բաժիններ՝

Հպարտ եմ, որ ինձ հաջողվեց իմ էջը գրել իսպանական ֆուտբոլի պատմության մեջ. Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն խոսել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի (3:1) մասին։

«Հիանալի հանդիպում էր մեզ համար։ Առաջին րոպեներից մինչև վերջ լավ խաղացինք։ Թիմն ամբողջովին կենտրոնացած էր գործում։ Լավ տրամադրվածությունը մեզ օգնեց 3 գոլ խփել։ Թեև կոշտ խաղ ստացվեց։ Ուզում եմ շնորհավորել մեր թիմին, քանի որ իսկապես զարմանալի հանդիպում էր։

Վերջին շրջանում մենք հաջող ենք հանդես գալիս «Կամպ Նոու» մարզադաշտում, կարելի է ասել, որ ավելի  լավ, քան սեփական հարկի տալ։ Մեր ֆուտբոլիստները սիրում են «Կամպ Նոուում» խաղալ։

«Բարսելոնայի» դեմ խաղերը մեզ միշտ հավելյալ մոտիվացիա են հաղորդում։ Այժմ սեփական հարկի տակ պետք է ընդունենք կատալոնացիներին։ Պետք է շարունակենք այս ճանապարհով ընթանալ։ Լիգայում «Բարսելոնան» մեծ առավելություն ունի, սակայն մենք, բոլոր դեպքերում, պետք է փորձենք հաղթել։

Իսկ ինչ վերաբերում է Բարսելոնայում իմ արդյունավետությանը, ապա պետք է ասեմ, որ ինձ թիմակիցներս շատ են օգնում։ Դա ինձ թույլ է տալիս գոլեր խփել։ Հպարտ եմ, որ ինձ հաջողվեց իմ էջը գրել իսպանական ֆուտբոլի պատմության մեջ», – պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «արքայական ակումբի» պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս