Բիձինա Իվանիշվիլին վերջնագիր է ներկայացրել Միխեիլ Սաակաշվիլիին
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վերջնագիր է ներկայացրել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ կապված սահմանադրական ուղղումների հարցում վերջինիս դիրքորոշման հետ.
«Առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուք պետք է հստակ ու միանշանակ հայտարարեք, թե արդյոք աջակցո՞ւմ եք այդ ուղղումներին, թե՞ ոչ: Երկրում լուծվել է իշխանության հարցը: Մեր նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում քվեարկության են դրվելու մինչև մարտի վերջ:
Իսկ այդ քվեարկությունը հիրավի արդեն կդառնա ջրբաժան: Եթե ցանկանում եք, իմ խոսքերն ընկալեք որպես վերջնագիր կամ քաղաքական մեծահոգություն, սակայն կատարելապես հայտարարում եմ, որ ով համաձայն է այդ փոփոխությունների հետ, նա շարունակում է ծառայել երկրին, նրանց հնարավորություն է տրվում ուղղել քաղաքական սխալները:
Իսկ ով հրաժարվում է այդ փոփոխություններին, անա ամբողջովին պատասխանատվություն է վերցնում այն ամենի համար, որն իրականացրել են ձեր կողմնակիցները վերջին 9 տարիներին և շարունակում են ապրել այդ բեռով»:
Հիշեցնենք, որ սահմանադրական ուղղումների շուրջ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ու փոքրամասնության միջև առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 11-ին: 2010 թվականին ընդունված սահմանադրական այդ ուղղումները պետք է գործարկվեն հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:
Ըստ այդ ուղղումների՝ նախագահի լիազորությունները կրճատվում են էականորեն, մեծացվում են վարչապետի լիազորությունները և դրանով իսկ հավասարակշռվում են նախագահի, վարչապետի և խորհրդարանի իրավունքները: