Բաժիններ՝

Հայաստանում այդքան կենդանի ընտրող կա՞. մամուլ

«ԿԸՀ-ն երեկ ասաց իր «հեղինակավոր» խոսքը՝ Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահ, սա ընտրությունների արդյունքների վերջնական «ամփոփումից» հետո նկարված թվերի ներկայացումն էր։ Ըստ այդ նկարչության՝ Ս. Սարգսյանը ստացել է 58,64 տոկոս։ Այսինքն՝ 861.313 մարդ, ըստ ԿԸՀ-ի, կողմ է, որ մեր երկրում «խիարը» թարս աճի»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Դե իհարկե, մենք գիտենք, որ իրականում հայաստանցրների մեծամասնությունը «խիարի» ճիշտ աճելուն է կողմ, ԿԸՀ-ն էլ գիտի, բայց այլ բան է իմանալը, այլ բան՝ իշխանությունների խամաճիկ լինելը և պարտականություն կատարելը: Ուրիշ ոչինչ չէր էլ կարելի ակնկալել. ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որը մի ժամանակ հեռուստատեսությունում շինծու դատական գործընթացների մասին հաղորդումներում էր նկարահանվում, նույն հաջողությամբ նկարահանվեց «Շինծու ընտրություններ» կամ «Դժվար ապրուստ-2» կոչվող ռեալիթի շոուում։

Րաֆֆի Հովհաննիսյանին ԿԸՀ-ն տվեց 539.693 ձայն՝ 36,74 տոկոս։ Ինչպես արդեն ասել է Ս. Սարգսյանն իր հանճարեղ ասույթներից մեկում՝ ինչքան ուզում, այդքան էլ խփում են։ Րաֆֆու դեպքում ձայներն իրականում բավական շատ էին, դրա համար էլ մի քիչ անակնկալի եկան և չկարողացան շատ ցածր խփել։

Ամենազավեշտալին այն է, որ ըստ «ԿԸՀ դրամատիկական թատրոնի»՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող իբրև թե 2.529.016 քաղաքացիներից ընտրության է մասնակցել իբրև թե 1.521.931 ընտրող։ Իսկ Հայաստանում այդքան կենդանի ընտրող կա՞»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս