Միխեիլ Սաակաշվիլին երկու օր անց ժամանելու է Բաքու
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկու օր անց ժամանելու է Ադրբեջան: Այս մասին այսօր հայտարարել է հենց ինքը՝ Սաակաշվիլին, ով համատեղ ճեպազրույց է տվել ԵՄ-ի՝ ներքին հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմի հետ:
Սաակաշվիլին մասնավորապես հայտարարել է. «Մենք մտադիր ենք երկու օր անց պատվիրակության հետ միասին այցելել Բաքու»: