Պայթյուն՝ Ստեփանավանի քաղաքապետի գազալցակայանում (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 14:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցում գտնվող գազալցակայանում գազալիցքավորման ժամանակ պայթել է «Գազել» մակնիշի 1320Լ համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, և դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Ստեփանավանի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ:

Նշվում է, որ «Գազելի» վարորդը Երևան քաղաքի բնակիչ Հակոբ Հովհաննիսյանն է, իսկ «Գազելը» սպասարկում է Ստեփանավան-Երևան երթուղին:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ գազալցակայանը պատկանում է Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին, իսկ գազալցակայանը գրանցված է «Ղարաքեշիշյան» ՍՊԸ անվամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը ավտոմեքենայի վրա տեղադրված գազաբալոնները խոտանված լինելն է:

bGPpGs3m0CRSHVoBk2sf_tn 4 3 2 1

Տեսանյութեր

Լրահոս