ՃՈ աշխատակիցները կանխել են կնոջ ինքնասպանության փորձը
Այսօր` փետրվարի 24-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողներ Գևորգ Ասլանյանն ու Հայկ Հարությունյանը ժամը 15:00-ի սահմաններում կանխել են Դավիթաշենի կամրջից մոտ 40-45 տարեկան կնոջ ինքնասպանությունը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցներին մոտեցել է տաքսու մի վարորդ և հայտնել, որ մի կնոջ է իջեցել Դավիթաշենի կամրջի վրա, ով հուզված է եղել և վարորդին հայտնել է, որ ընտանեկան հարցերի շուրջ ծագած վեճերի պատճառով իր կյանքին վերջ է տալու:
Գ. Ասլանյանն ու Հ. Հարությունյանը , ովքեր այդ պահին գտնվելիս են եղել Դավիթաշեն վարչական շրջանում, շտապ հասել են Դավիթաշենի կամրջի մոտ, որտեղից հեռախոսակապ են հաստատել ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, իսկ այնտեղից էլ` ՃՈ աշխատակիցները տեղեկացրել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որտեղից էլ օգնության են ժամանել ՃՈ աշխատակիցները, ովքեր կանխել են Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, Լ. Քոչարյանի ինքնասպանության փորձը: